Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։