Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ոստիկանները հայտնաբերել էին 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած անձին։