Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները կրկնապատկվել են, պատշաճ սպասարկման համար համակարգը կթվայնացվի: Յոթ ամիս հերթին սպասելու փոխարեն առցանց կստուգվեն դիմողի փաստաթղթերը՝ ավելացնելով նաև թողունակությունը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել քաղաքացիություն ստանալու կամ հրաժարվելու դեպքում պետական տուրքի շեմի բարձրացման նախագծին: Արտոնություն կլինի հատուկ խմբում ներառված քաղաքացիների, այդ թվում ԼՂ-ից տեղահանվածների համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։