Գազայի հյուսիսում հումանիտար իրավիճակը վատթարագույնն է այս սարսափելի մղձավանջն սկսվելուց ի վեր՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Պոլիոմիելիտի դեմ պատվաստումների մեր արշավը պետք է սկսվեր հիմա, բայց մենք ստիպված եղանք դադարեցնել այն շարունակական բռնության և հասանելիության մշտական բացակայության պատճառով»,- գրել է Գուտերեշը X-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում ավիահարվածի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ևս մեկ աշխատակից:
«Մեզ շտապ անհրաժեշտ է հրադադար, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, մարդասիրական օգնության արդյունավետ առաքում, օկուպացիայի դադարեցում և անշրջելի առաջընթաց երկու պետությունների ստեղծման որոշման հարցում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: