ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանում «կապույտ գծի» երկայնքով հակամարտության դիվանագիտական կարգավորմանը հասնելու ընթացիկ ջանքերը: Պետքարտուղարը կրկնել է, որ ժամանակն է վերջ դնելու Գազայի պատերազմին և տուն վերադարձնելու պատանդներին»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա տեղեկացրել է, որ Բլինքենն ու Ֆիդանը նաև քննարկել են Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հասնելու կարևորությունը՝ ուժեղացնելով փոխկապակցվածությունը, ինչը օգուտ կբերի տարածաշրջանում բոլորին: