Իսրայելական հարձակումների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանում զոհվել է առնվազն 19 մարդ: Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 55 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել։
Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հաղորդում է, որ շարունակել է գործողությունները Գազայի հատվածում՝ Ջաբալիայում ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքներ։
Լիբանանի հարավում գտնվող Հասբայա գյուղի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ սպանվել են Al Mayadeen հեռուստաալիքի աշխատակիցներ:
Լրատվամիջոցից հայտնել են, որ մահացածների թվում են թղթակիցը, օպերատորը, ինչպես նաև լուսանկարիչ Al Manar հեռուստաալիքից:
Al Jazeera-ից հայտարարել են, որ դա եղել է նպատակային հարձակում լրագրողների վրա՝ Ալ Մայադին հեռուստաընկերության գրասենյակների վրա Իսրայելի օդային հարվածից երկու օր անց: