ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու շարունակական ջանքեր գործադրելու կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել բոլոր պատանդներին:
Մանրամասները՝ տեսանյութում: