«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին ու գործող նախագահները մեղադրվում են հափշտակության համար: Նախկին նախագահը 2008-ին ինքն իր հետ կնքած փոխառության պայմանագով հասարակական կազմակերպությանը տվել է 32 միլիոն 700 հազար դրամ, որը ըստ քրգործի նյութերի հետ է ստացել 2011-ին: Անդրանիկ Գրիգորյանը այնուհետև կազմակերպության դեմ հայց է ներկայացրել դատարան՝ գումարը վերադարձնելու պահանջով:
Քրեական գործի մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։