Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի արխիվում պահվող բոլոր հին հայկական ձեռագրերն ու գրքերը կթվայնացվեն: Այս մասին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիրը»:
Ամենաթանկարժեք օրինակներից մեկը, որը մոտ ապագայում կթվայնացվի, կլինի հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը, որը հայտնվել է Ամստերդամում 1666 թվականին Ոսկան վարդապետ Երևանցու նախաձեռնությամբ։
Լեյդենի համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1575 թվականին և նշանակալի դեր է խաղացել համաշխարհային մշակույթի զարգացման գործում, իսկ այսօր այնտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ գրքերի հավաքածուն: