Երևանի կենտրոնում՝ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դիմաց, շուտով կբացվի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը: 4 տարի առաջ մահացած արտիստի հուշարձանը կբացվի նրա ծննդյան 100-ամյակի առիթով: Հուշարձանի ստեղծման գաղափարը Ռուբեն Բաբայանինն է, 60 միլիոն դրամ ֆինանսավորումը՝ կառավարությունից: Քանդակագործը արձանի հիմքում դրել է «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի դրվագը՝ միայն առաջ նայող Երվանդ Մանարյան:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում: