Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։