Գյումրիի թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է «Բալասանյան դաշինք»-ի ընտրացուցակում ընդգրկված, սակայն դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածուի ինքնաբացարկի դիմումները․ նրանք հանձնաժողովից խնդրել էին հանել իրենց անունները ընտրական ցուցակից, որում, ի դեպ, ավագանու գործող անդամներից բացի, վեց հոգի էին, նրանցից մեկը դիմում չի ներկայացրել։
Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինքը» չէր ներկայացել ավագանու նիստին և տապալել էր այն, իսկ հոկտեմբերի 15-ից ժամանակավորապես հեռավար աշխատելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա արդեն վերադարձել է աշխատանքի։
Լրագրողների հետ զրույցում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ ավագանու գործող անդամներից ինքնաբացարկի դիմում չեն ստացել։