Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։
Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։