ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է լիբանանյան զինված ուժերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։
«Նախարարն իր խոր մտահոգությունն է հայտնել հարձակումների առնչությամբ և ընդգծել բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ապահովելու Լիբանանի զինված ուժերի և UNIFIL-ի՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի, պաշտպանությունը»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Օսթինը նաև ողջունել է «Էրեզ» անցակետով մարդասիրական օգնության տեղափոխումը և Իսրայելի կառավարությանը կոչ է արել «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գազայում հումանիտար ծանր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, և աշխատել՝ օգտագործելու պատանդներին ազատելու և հրադադար ապահովելու հնարավորությունները»: