Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Բաքվում կայանալիք COP-29-ին, հիշեցրել՝ խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն անցած տարվա դեկտեմբերին համաձայնել է աջակցել COP-29-ը Ադրբեջանում անցկացնելու նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, զգալի առաջընթաց է գրանցվել, ակտիվորեն աշխատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովները:
Հաջիևը հավելել է՝ շատերը ցանկանում են, որ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի մինչև COP29-ը, սակայն, ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի, Հայաստանի Սահմանադրության մեջ իբր տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի նկատմամբ: Նա նշել է, թե խաղաղության հաստատման շուրջ համաձայնության հասնելու ժամկետները մեծապես կախված են նրանից, թե որքան արագ Հայաստանը կլուծի այդ հարցը:
Հաջիևը հերքել է մեղադրանքները, որ Բաքուն արհեստականորեն ձգձգում է խաղաղության գործընթացը: Ադրբեջանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը՝ որպես նավթային պետություն, COP-29-ը հյուրընկալելու համար ոչ համապատասխան երկիր անվանելը կեղծավորություն է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։