«BRICS+» ձևաչափով գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղ պայմանագրի առաջընթացի լավ նշան է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, և սա իսկապես խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է, և այն, որ Ձեզ հաջողվեց մեր այսօրվա աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն առավելություն է այսօրվա միջոցառման համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։