Կազանում հանդիպել են վարչապետ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, քննարկել խաղաղության պայմանագիրը: «Բրիքս+» գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են նաև Հայաստանի և Իրանի ղեկավարները: Հայաստանի վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել Չինաստանի նախագահի և արտերկրի մյուս գործընկերների հետ: Ելույթ ունենալով գագաթնաժողովին՝ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Խաղաղության համաձայնագրին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է.
«Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։