Կառավարությունը կփոխհատուցի փոքր գյուղացիական տնտեսությունների ծախսի 75 %-ը կարկտապաշտպան ցանցի տեղադրման դեպքում։ Ցանկում ներառված է 270 բնակավայր: Պետական աջակցության մյուս ծրագիրը ՏՏ ոլորտի համար է, տնտեսվարողներին կտրվի նաև որոշակի հարկային արտոնություն: Գործադիրի որոշմամբ՝ կկանոնակարգվեն դեպի Հայաստան ներգաղթի հոսքերը՝ անօրինական միգրացիան կանխարգելու նպատակով: Մուտքի ընթացակարգերը կխստացվեն Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար:
Կառավարության նիստի մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: