Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը: Եվրախորհրդարանը վերահաստատել է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, կոչ արել Բաքվին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Կառույցը վերահաստատել է դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ: Բանաձևը արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչել է էթնիկ զտում:
Մանրամասները՝ տեսանյութում: