Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 50-ամյա մի տղամարդ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի իր բնակության վայրում պատրաստում է տարատեսակ թմրամիջոցներ և զբաղվում դրանց ապօրինի շրջանառությամբ:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանութան Կոտայքի և Աբովյանի քննչական բաժինների ծառայողները հոկտեմբերի 12-ին խուզարկություն կատարեցին 50-ամյա տղամարդու բնակության վայրում: Հայտնաբերվեցին ընդհանուր 315 գրամ «մեֆեդրոն» և 20 մլ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, մարիխուանայով լցված մեկ տարա, ինչպես նաև երկու միլիոն դրամ:
50-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։