Շիրակի մարզի Ամասիա համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 11 ենթածրագրերով՝ 161 մլն 856 հազար դրամ, ընդհանուր արժողությամբ։ ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 64,3 տոկոս՝ 103 մլն 999 հազար դրամ:
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում
• Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները գտնվում են մրցութային փուլում, իսկ Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները՝ ավարտական փուլում։
• Բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 99.9 մլն դրամ, Կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը, համայնքի համամասնությունը 30 տոկոս է:
• Ծրագրից կօգտվի 724 շահառու, վերանորոգվելու է 1500 մ երկարությամբ խմելու ջրագիծ։
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
• Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացման շինարարական աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում։
• Բնակավայրերի փողոցների լուսավորության անցկացման նախահաշվային արժեքը կազմում է 62 մլն դրամ, գումարի 55 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, համայնքի համամասնությունը 45 տոկոս է:
• Ծրագրի արդյունքում տեղադրվում են 385 հենասյուներ՝ լուսատուներով, որոնց երկարությունը կազմում է 11.6 կմ։
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում այս պահին ավարտական փուլում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մշակույթի տան վերանորոգման շինարարարական աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 79,8 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմել է 45 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 55 տոկոս:
Ծրագրի արդյունքում վերանորոգվել է 490 քմ մակերեսով մշակույթի տունը։