Կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում Հայաստանում հիմա հայտնաբերվում է միայն 15 տոկոս դեպքերում:
Մինչդեռ 5 տարի առաջ վերջին` 4-րդ փուլում, այս հիվանդությունը հայտնաբերվում էր 35 տոկոս դեպքերում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է: Շուրջ 30․000 կին ԱՆ պատվերով 2021 թ. հունվարից մինչև օրս շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտվել է:
Հայտնաբերված դեպքերի հետագա բուժումը ևս կազմակերպվել է պետության աջակցությամբ:
Այս պահին շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆի տեղակայման վայրերն են լինելու Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքները։
Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց»,- ասել է նախարարը: