Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի անվամբ հաշվառված Տերյան 66 շենքի բնակարանը և 2 ավտոկայանատեղի, բայց դեռ դատարանում պետք է ապացուցի, որ դրանք ապօրինի են: Իսկ օրինականությունն ապացուցելու պարտականությունը դրվել է Սարգսյանի ու նրա դստեր վրա: Թեև գույքը հաշվառված է Սաթենիկ Սարգսյանի անվամբ, իրավասու մարմնի դիտարկմամբ, այն պատկանում է Սերժ Սարգսյանին: Սաթենիկ Սարգսյանն էլ նշել է, որ բնակարանը գնել է տատիկ-պապիկից ստացած գումարներով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։