«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը
տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի
հաղորդիչ անտենայի սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 07։30-08։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։