Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու օրինագիծը: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը: Խորհրդարանում փակ քվեարկություններով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ու Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։