Որքան է Ակադեմիական քաղաքի բյուջեն, և կան արդյոք հովանավորներ, ուսանողները հարցրել են վարչապետին: Ծրագրի հովանավորները կառավարությունն ու բուհերն են, պատասխանել է Նիկոլ Փաշինյանը տեխնիկակական համալսարանների դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը: Փաշինյանը մանրամասնել է, որ բուհերի այսօրվա շենքերը կծառայեն Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը: Կառավարության նպատակն է կոնսոլիդացնել շենքային տնտեսությունները և կառավարման հանձնել միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ բուհերի համար եկամուտներ գեներացնելու համար:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։