Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող հարցերից զատ՝ նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում աղետալի զարգացումները, Պուտինն Էրդողանին Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի շուրջ զարգացումների մասին մանրամասներ է հայտնել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկման թեմաներից է եղել նաև Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը։ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի՝ «3 + 3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Ստամբուլ կատարած այցին՝ նշել է, որ կարճ ժամկետներում ակնկալում են իրենց երկրում հյուրընկալել նաև ՌԴ նախագահին։