Որտեղ հնարավոր լինի, մենք ֆիքսելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Ձեզ պետք է դնել սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա»,- նշեց նա։
«Ձեր հարցերի հիմնական իմաստը սադրանքն է, որպեսզի ամբիոնից արվի հայտարարություն, որին ի պատասխան՝ Ադրբեջանը կանի հայտարարություն, որ սահմանազատման գործընթացը մտնի փակուղի, և ասեք՝ տեսաք, ճիշտ էինք ասում: Բայց դուք դա չեք կարողանալու անել: Մենք մեր լեգիտիմ ռազմավարությամբ գնալու ենք առաջ, և մեզ այս ճանապարհից չեն կարողանալու շեղել»,- ասաց Փաշինյանը։