«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կյանքի է կոչվելու ի հեճուկս բոլոր այն մտահոգությունների, որոնք հնչում են, և թերահավատությունների, որոնք կան: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:
«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա պետք է հստակ լինել՝ ինչ մեծածավալ ծրագրի մասին ենք խոսում, և, հետևաբար, փուլային իրականացման ինչ տարբերակներով ենք առաջ գնալու: Ինչպես պլանավորել ենք, 2029-ից սկսած առաջին շենքերը Ակադեմիական քաղաքում կլինեն: Առաջին գործառույթները կսկսեն իրականացվել, և այնուհետև փուլային սկզբունքով այդ մեծ ծավալի աշխատանքն իր տրամաբանական ընթացքով կգնա:
Առաջին փուլում տեղափոխվելու են 4 բուհեր՝ կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական համալսարանները, երկրորդ փուլով՝ դասական և բժշկական համալսարանները»,- նշեց նախարարը: