Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետևանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամբ փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերությանը:
Նախագծի նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Այս մասին հոկտեմբերի 23-ի ԱԺ հերթական նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ և երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակական ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը: