Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը միջազգային հանրության քաղաքական ձախողումն էր, հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ միաձայն կոչ անելով միջազգային հանրությանը բոյկոտել Ադրբեջանում COP29-ի անցկացումը:
Որպես պատճառ նշել են նաև այդ երկրում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հետապնդումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը: Քնարկմանը անդրադարձ է եղել նաև խաղաղության պայմանագրին:
Կարծիք է հնչել, որ COP29-ը պատմական հնարավորություն կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ քաղաքական կամք դրսևորել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Բաքվից արձագանքել են հնչած հայտարարություններին: