ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանականվարչության իրավաբան Լիլիթ Վարագյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հոկտեմբերի 18-21-ը գործուղվել են Մոլդովայի Հանրապետություն և դիտարկել նախագահի ընտրություններն ու համապետական հանրաքվեն (Եվրոպական միությանը միանալու հարցով):
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից, ընտրություններին հրավիրվել են 14 երկրի ընտրական մարմինների ներկայացուցիչներ։ Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել են 784 միջազգային դիտորդներ, 1277 տեղական դիտորդներ, ԶԼՄ 60 ներկայացուցիչներ։ Նախագահական ընտրություններին առաջադրվել է 11 թեկնածու, հանրաքվեին մասնակցության հայտ է ներկայացրել 15 քաղաքական ուժ։
Այս ընտրություններում Մոլդովայի Հանրապետությունը իրականացրել է նաև փոստային քվեարկություն։ Այն կիրառվել է միայն ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում բնակվող Մոդովայի քաղաքացիություն ունեցող անձանց համար։