Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց՝ 66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Բաբայանը հիշեցրեց՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Պողոսյանի թեկնածությունը:
«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետ Պողոսյան՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտնեց Նարեկ Բաբայանը:
«Որոշումն ընդունվել է, պարո՛ն Պողոսյան, շնորհավորում ենք: Ի գործ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: