Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացմանը: Հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման ժամանակ նշել է, որ կանոնակարգի վավերացումից և ծանուցումների փոխանակումից հետո երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։