Ուկրաինան դաշնակիցների հետ չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը՝ գրավյալ տարածքները Ռուսաստանին հանձնելու դիմաց՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ որոշ գործընկերներ, սակայն, կարող են նման կարծիք ունենալ, ուստի մամուլում նման շահարկումները պատահական չեն։
Զելենսկին հավաստիացրել է, որ բոլոր բանակցություններում Կիևը բարձրացնում է անվտանգության երաշխիքների հարցը, և լավագույն տարբերակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է։ Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցում դրական փոփոխություն կարող է տեղի ունենալ, երբ որոշ դաշնակիցներ հասկանան, որ իրենք ավելի ուժեղ են, քան Ռուսաստանը: