ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Մոլդովայում կայացած նախագահի ընտրությանը և Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեին:
«Մոլդովայի իշխանությունները հաջողությամբ անցկացրին ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն՝ չնայած նրան, որ բախվեցին հիբրիդային պատերազմի Ռուսաստանի և նրա կամակատարների կողմից: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Մոլդովայի դիմակայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարությանը ԵՄ անդամակցության ճանապարհին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը: