Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և ոչ միայն նրա քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Փայլակ Յայլոյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ: 2008-ից 11 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Յայլոյանը ձևական աճուրդով, որդու օժանդակությամբ, ձեռք է բերել մետրոպոլիտենի գույքը, յուրացրել դրամական միջոցներ, գործի ընդունել կեղծ աշխատակիցների:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։