Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկումը բոյկոտած ընդդիմադիրները վերադարձել են դահլիճ, մասնակցել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը: Խորհրդարանում լսել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և քրեական պալատների դատավորի թեկնածուներին: ԱԺ եկած ԲԴԽ նախագահին նաև հարցրել են կալանավորման որոշումների աճի միտումների և Արդարադատության նախկին նախարարի հետ բիզնես շահերի բախման հավանականության մասին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։