Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը հաջողությամբ համատեղ նախագծեր են իրականացնում տրանսպորտի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում:
«Մենք կարող ենք լիակատար վստահությամբ պնդել, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դարձել են ժամանակակից աշխարհում պետությունների միջև հարաբերությունների կառուցման օրինակ: Մեր բազմապլանային համագործակցությունը կրում է իրավահավասար, փոխշահավետ և ընդհանրապես ոչ կոնյունկտուրային բնույթ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Սին էլ բարձր է գնահատել Մոսկվայի աշխատանքը՝ որպես BRICS-ում նախագահող երկրի: Նրա խոսքով՝ Կազանի գագաթնաժողովը հսկայական նշանակություն կունենա BRICS-ի շրջանակում համագործակցության առաջմղման համար։