Իսրայելի օդուժը երկու հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Ավելի վաղ Իսրայելի բանակը զգուշացրել էր, որ իր օդուժն առաջիկա ժամերին ամբողջ Լիբանանով, ներառյալ՝ Բեյրութի շրջանը, նոր հարվածներ կհասցնի։
Հաղորդվել է, որ Իսրայելի գործողությունների թիրախում լիբանանյան խաղաղ բնակիչները չեն, այլ բացառապես շիա «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։
Իսրայելի բանակը նաև հայտնել է Սիրիայում «Հըզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին ոչնչացնելու մասին․ վերջինս պատասխանատու էր ֆինանսական հարցերի համար։