Ադրբեջանական ծագմամբ Իսրայելի յոթ քաղաքացի կասկածվում է Իրանի օգտին լրտեսության համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ նրանք երկու տարվա ընթացքում մոտ 600 առաջադրանք են կատարել՝ տեղեկություններ փոխանցելով Իսրայելի ռազմավարական կարևոր օբյեկտների մասին, որոնք վերջերս իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել:
Կասկածյալները ձերբակալվել են սեպտեմբերի 19-ին. նրանց դեմ շուտով մեղադրական հայց կներկայացվի լրտեսության և թշնամու հետ համագործակցության մեղադրանքներով: Մեղադրյալների մեջ կա երկու անչափահաս։
Նշվում է, որ Իրանի հետ համակարգումը տեղի է ունեցել թուրք միջնորդի միջոցով, որը, ըստ իշխանությունների, կապված է տարածաշրջանի այլ լրտեսական ցանցերի հետ: