Վրաստանում իրական ժողովրդավարություն է՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները Թբիլիսիի համար մշտապես եղել են առաջնահերթ, և ընտրությունից հետո նախատեսում է հանդիպել Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ։
Միևնույն ժամանակ Իվանիշվիլին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և միջազգային այլ գործընկերների հետ հարաբերությունների վերագործարկումը կախված է ոչ միայն Վրաստանից, այլ նաև նրանց վերաբերմունքից։
Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ Վրաստանի և անձամբ իր դեմ սահմանված պատժամիջոցները «չեն աշխատել» և հակառակ ազդեցությունն են ունեցել։