Տիրանայում մեկնարկած մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունում Ալբերտ Վարդանյանը հաղթել է ղրղըզ Էրլան Մանաթբեկովին, իսկ Արման Վարդանյանը` Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսին։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Եզրափակիչում Ալբերտ Վարդանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոյի հետ, իսկ Արման Վարդանյանը` մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։