Տեղական ինքնակառավարման նախարարությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
• Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։
• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքը՝ 55:
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 1711 մ երկարությամբ ճանապարհ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում տուֆ քարով սալարկմամբ
-
Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արթիկ, Սպանդարյան, Սարատակ, Գեղանիստ, Հոռոմ, Փանիկ, Մեղրաշեն, Հովտաշեն, Գետափ, Լուսակերտ բնակավայրերում։
-
Բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 463.1 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 տոկոս է:
-
Ծրագրի արդյունքում տուֆ քարով սալարկվելու է 8․2 կմ երկարությամբ ճանապարհ՝ 34319 քմ։
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
-
Արթիկ, Նոր Կյանք, Լուսակերտ, Սարալանջ, Հառիճ, Մեղրաշեն,Նահապետավան, Անուշավան, Փանիկ, Տուֆաշեն, Հովտաշեն, Հոռոմ բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
-
Բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքի մասնաբաժինը՝ 45:Ծրագրի արդյունքում տեղադրվելու են 561 հենասյուներ լուսատուներով, ընդհանուր 16.7 կմ երկարությամբ։
Բնակավայրերի գազաֆիկացում
-
Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերում։
-
Բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքինը՝ 45:
-
Ծրագրի արդյունքում կառուցվելու է 7.17 կմ գազատար ներքին ցանց։
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
-
Մեկնարկել են Անուշավան և Վարդաքար բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման շինարարական աշխատանքները։
-
Բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101.2 մլն դրամ, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 30 տոկոսը:
-
Ծրագրից օգտվելու են 420 տնային տնտեսություններ, ոռոգման տարածքը կազմում է 210 հա և կառուցվելու է 3660 մ երկարությամբ ոռոգման համակարգ։