Հոկտեմբերի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանն անցկացված ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի ունեցավ կանադահայ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանին ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։
Մեդալը շնորհվել է հայ-կանադական մշակութային հարաբերությունների ամրապնդման, Կանադայում հայկական մշակույթի տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։