ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։
Մասնավորապես՝
- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից,
- շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,
- սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի արտադրական տարածքի մեջ,
- սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։