Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, իսկ «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝ 55.6 %-ի հավանությանը: