Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն փորձնական եղանակով իրականացնում է առցանց դիտարկման և տեսահսկման համակարգերի ներդրման միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա վերահսկողությամբ վեր հանել հնարավոր թերությունները, բացթողումները, ստանալ ուղևորահոսքի, սահմանված արագությունը գերազանցելու, կանգառից դուրս կանգառելու, ուղեգծից շեղումների և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: