Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։
Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։
Հոկտեմբերի 20-ին Մոլդովայի քաղաքացիներին խնդրել էին պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»:
Նույն օրը Մոլդովայում անցկացվել է նաև նախագահի ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջատարը պետության ներկա ղեկավար Մայա Սանդուն է, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար: Նա ստացել է ձայների 42 տոկոսից ավելին, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոս։ Այդ երկու թեկնածուն էլ անցնում է երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին: