Երկուշաբթի վաղ առավոտյան Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Սա նրա չորրորդ և, հավանաբար, վերջին այցն է ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ, գրում է BBC-ն։
Ենթադրվում է, որ կքննարկվեն Կիևին իր պաշտպանությունն ուժեղացնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը, քանի որ ռուսական զորքերը առաջ են շարժվում երկրի արևելքում:
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկության՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը ՌԴ զինուժն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 116 հարվածային և անհայտ տիպի անօդաչու թռչող սարք, ինչպես նաև երկու կառավարվող և մեկ բալիստիկ հրթիռ:
Հաղորդագրության համաձայն՝ երկրի 12 շրջանում, այդ թվում՝ Կիևում, խոցվել է 59 դրոն, ևս 45-ն անհետացել են տեսադաշտից։ «Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: